Լրահոս
Օրվա լրահոսը

21-ամյա Փոթորիկը «քամի էր» արել, թե իբր վայր է ընկել. նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է «Կայծակը»՝ Արմավիրի 23-ամյա բնակիչ . Shamshyan.com

Օգոստոս 13,2021 18:06

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 12-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով։

Այդ օրը ժամը 21։05-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք, ձախ ազդրի և աջ հետ ականջային շրջանի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց ասել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Փոթորիկ Մ․-ն է։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Վաղարշապատի ոստիկանները, համագործակցելով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետ, այնուհետև՝ վերջինից ստացված օպերատիվ տվյալներով պարզում են, որ Փոթորիկի հայտնած տեղեկությունները «քամի» են։ Նա նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մ․ Խորենացի փողոցում վիճաբանություն է ունեցել Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Ա․-ի հետ, որի ժամանակ էլ Կարեն Ա-ն, ով ընկերական շրջապատում հայտնի է «Կայծակ» մականվամբ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Փոթորիկ Մ-ին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կարեն Ա․-ին և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031