Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Մխիթար Մկրտչյանը օգոստոսի 12-ին հաղորդում է տվել ոստիկանություն։
Ըստ հաղորդման, Զոլաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մնացական Ա.-ն առողջական խնդիրների պատճառով օգոստոսի 2-ից աշխատանքի չի հաճախել՝ նախապես համայնքապետարանի մատյաններն ու քարտուղարության կնիքը միտումնավոր փակելով երկաթյա չհրկիզվող պահարանի մեջ։
Իսկ բանալին վերցրել է իր հետ՝ նպատակ ունենալով խաթարել համայնքապետարանի բնականոն աշխատանքները: