Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ազարյան. «Եթե ճնշվող է, էլ ի՞նչ դատավոր». News.am

Օգոստոս 13,2021 16:37

Կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով համակարգչային մակագրության եղանակ է մշակվել, որը, ինչ խոսք, նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Հիշեցնենք, որ երկու շաբաթից ավելի է, ինչ գործերի էլեկտրոնային մակագրման համակարգիչն առգրավվել է Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում եւ գործերի մակագրումն իրականացվում է դատարանների նախագահների կողմից։

«Նախկինում նման կարգ է եղել, երբ դատարանի նախագահն էր մակագրում: Ես որեւէ արտառոց բան այդ ժամանակ չեմ նկատել, բայց կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով համակարգչային մակագրության եղանակ է մշակվել, որը, ինչ խոսք, նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը: Տիգրան Սահակյանին լավ ճանաչում եմ, չեմ կարծում, որ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված լինի նրա կողմից ձեռքով մակագրելը: Թե այլ ենթատեքստ կա այդ համակարգիչն առգրավելու հետ կապված, ես չեմ կարող հիմա պատասխանել եւ ինձ թվում է՝ ոչ ոք չի կարող պատասխանել»,- ասաց Ազարյանը։

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ Սյունիքի համայնքապետերին կալանավորելու որոշման դեմ բողոքների քննության ժամանակ հենց համակարգիչն առգրավվեցին եւ հարցին՝ արդյոք դա զուգադիպությո՞ւն էր, Ազարյանն ասաց. «Ես ոչինչ չեմ բացառում, չեմ բացառում նաեւ զուգադիպությունը»։

Հարցին՝ արդյոք այդպիսով հնարավո՞ր է ճնշում գործադրել դատավորների վրա, Ալեքսանդր Ազարյանն ասաց. «Ճնշվողը դատավորն է, դատավորը չպետք է թույլ տա, որ իրեն ճնշեն նախեւառաջ: Նշանակվել է այդ պաշտոնին չբացառելով, որ կարող են ճնշումներ լինել։ Եթե ճնշվող է, էլ ի՞նչ դատավոր»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031