Օգոստոսի 11-ին Երևանի թիվ 100 դպրոցի բակում բացվել է հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Լևոն Գարեգինի Սարգսյանի և դպրոցի շրջանավարտ՝ ժամկետային զինծառայող Ալեքսանդր Աշոտի Կարապետյանի հիշատակին։
Հուշաքարի օծմանը ներկա են եղել պատերազմում հերոսաբար ընկած տղաների հարազատներն ու ծառայակիցները, պաշտոնատար անձինք։
Դպրոցի ռազմագիտության դասասենյակում էլ փառքի անկյուն է բացվել՝ նվիրված նրանց հիշատակին։
Միջոցառումից հետո հարգանքի տուրք է մատուցվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
ՀՀ ՊՆ