Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի կոմիտեն 2 գործով դիմել է Վերաքննիչ դատարան

Օգոստոս 13,2021 14:25

«Լեզվի կոմիտեն ունի երկու բաժին, դրանցից մեկը կոչվում է Վարչական իրավախախտումների բաժին, որը զբաղվում է Լեզվի մասին օրենքի պահանջները խախտելու դեպքերը բացահայտելով եւ Վարչական դատարան հայցադիմում ներկայացնելով` տուգանքներ նշանակելու եւ եղած խախտումները վերացնելու պահանջով, մյուս բաժինը Լեզվական վերահսկողության բաժինն է, որը վերահսկում է մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, կայքերի լեզուն եւ պատրաստում է ամփոփում է ամփոփագրեր` լեզվական սխալների վերաբերյալ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Նա ասաց, որ լեզվի կոմիտեն լայնորեն ներկայացված է նաեւ սոցցանցերում, զբաղվում է գրական հայերենի իրողությունների տարածմամբ, լեզվական հարցերով:

Ներկայացնելով վերջին 7 ամսվա աշխատանքները` պարոն Գյուրջինյանն ասաց, որ հարուցվել է 63 վարչական վարույթ, ինչը մեծ թիվ որակեց, որովհետեւ տարվա համար նախատեսված էր 75-ը: «7 ամիսների ընթացքում ՀՀ վարչական դատարանում քննված գործերի քանակը 18-ն է: Այդ 18-ից 7-ի դեպքում մեր պահանջը բավարարվել է, իսկ 11-ը մերժվել տարբեր պատճառներով` ոչ մեր ներկայացրածի իրավաչափ չլինելու հանգամանքով , այլ` այլ խնդիրներով: Վերաքննիչ դատարան Լեզվի կոմիտեն 2 բողոք է ներկայացրել: Երբ մերժվում է, նաեւ հետամուտ ենք լինում, որ Լեզվի մասին օրենքի պահանջները կատարվեն:

Սրանք գուցե տխուր թվան իբրեւ փաստեր, քանի որ քիչ բան են ասում, սակայն ես կարեւորում եմ այն հանգամանքը, որ մեր հասարակությունն իմանա` երկրում կա Լեզվի կոմիտե, որը զբաղվում է տարբեր հարցերով եւ այդ տեղում շատ կարեւորվում է Լեզվի մասին օրենքի պահանջների կատարումը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031