Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հիմա «ոչ մի թիզ հող» տվողը ոչ թե հայերն են, այլ ռուսներն են». Արամ Սարգսյան

Օգոստոս 13,2021 14:17

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն այսօր պաշտոնապես կդիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանատներին, միջազգային տարբեր կառույցներին, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը վերանայվի ու վերջինս կարողանա իրական լծակներ կիրառել`տարածաշրջանում Թուրքիայի առաջխաղացումը կանխելու համար: Այսօր այս մասին հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը`«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ:

Հատկապես նոյեմբերի 9-ից հետո, տարածաշրջանային դերակատարները փոխվում են եւ այս նոր իրողություններում Թուրքիայի եւ արմատական իսլամական Պակիստանի`տարածաշրջանում հայտնվելը, ըստ բանախոսի, խոսում է նրա մասին, որ մենք գործ ունենք շատ հեռուն գնացող թյուրքական շահերի հետ եւ վտանգվում են ոչ միայն Հայաստանի, այլ ՌԴ-ի անմիջական շահերը: Թե ի՞նչ հանգամանքների արդյունքում ՌԴ-ն թույլ տվեց, որ Թուրքիան ներխուժի տարածաշրջան, Արամ Սարգսյանը չգիտի. «Ունենք այն, ինչ ունենք եւ այս պարագայում, ես տեսնում եմ, որ ՀՀ կառավարությունն` ի դեմս վարչապետի, հայտարարում է, որ այո, մենք ոչ մի ցանկություն չունենք նվաճելու այս կամ այն տարածքը: Ես կարծում եմ, որ ոչ ոք չի մոռացել, որ ՀՀ-ն պետք է լինի Արցախի հանրապետության բնակչության անվտանգության երաշխավորը: ԱՀ-ի, Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների կարգավիճակի եւ ԱՀ բնակչության անվտանգության վերաբերյալ որեւէ խոսք չասելով`կնշանակի, որ մենք ինչ-որ խաղաղություն ենք ուզում այն տարածքի համար, որը որ կա այս պայմաններում ՀՀ-ում»:

Վերջին իրադարձությունները, ըստ Արամ Սարգսյանի, ցույց են տալիս, որ Կրեմլում եկել են այն եզրակացության, որ ուղղակի ֆիզիկական անվտանգություն են ապահովելու ՀՀ-ի տարածքի եւ ԱՀ-ի`իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքի համար. «Այստեղ է, որ որոշակի հակասություն է առաջ գալիս, որովհետեւ, եթե ՀՀ-ն չի վերցնում իր վրա բռնազավթված տարածքները ազատագրելու հարցը, կնշանակի, որ այդ պարտավորությունն իր վրա է վերցնում ՌԴ-ն, ինչը անհեթեթ իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում: Հիմա «ոչ մի թիզ հող» տվողը ոչ թե հայերն են, այլ ռուսներն են, քանի ոչ այս պարագայում ոչ միայն Հայաստանն է կորչելու, այլ Թուրքիան մխրճվելու է ՌԴ»: Այս համատեքստում է նա բացատրում ռուսական զորամիավորումների`ՀՀ սահմանների տարբեր հատվածներում տեղակայման վերջին շրջանի գործընթացը: Նրա դիտարկմամբ, պաշտոնական Երեւանի գործողությունները պետք է համահունչ լինեն այս զարգացումներին, ինչը, իրենք դեռ չեն տեսնում:

Արամ Սարգսյանը համոզված է, որ եթե այսօր Անկարային չկանգնեցնեն, հետագայում «գլխացավանք» կունենան մի շարք դերակատարներ։ Նա ուղղակի անհրաժեշտություն է համարում`ցանկացած միջոցներով կանխել թյուրքալեզու երկրների աշխարհաքաղաքական նոր բեւեռի ձևավորումը, որը հասնում է մինչեւ Չինաստան։

Դեմկուսում գտնում են նաեւ, որ ՀՀ խորհրդարանը վերջապես պետք է նախագիծ առաջարկի, որում փաստվում է ԼՂՀ-ի ձեւավորման օրինականությունը, որը նաեւ ցույց կտա ԼՂՀ անկախության հռչակման օրինականությունը: ԼՂՀ-անկախության ճանաչման հարցը Հայաստանի կողմից, Դեմկուսում, այս պահին ժամանակավրեպ են համարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031