Ուշադրություն
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է
բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 13-15-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:
Օգոստոսի 16-17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 13-ին, 15-18-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքի օգոստոսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.6°C (2006թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 14.4°C (1981թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.6°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ