«Զավեշտի մասին…
Փաստորեն իրենց «արմատական» ընդդիմություն համարող ուժերը ոչ միայն հակասելով իրենց նախկին պնդումներին չհրաժարվեցին իրենց մանդատներից, հիմա էլ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ են ընտրվել Փաշինյանի ընկեր Վահե Ղալումյանին։
Բանն այն է, որ Ղալումյանը ստացել է 74 կողմ ձայն, մինչդեռ իշխանականները ունեն ընդամենը 71 պատգամավոր։
Փաստացի կարող ենք արձանագրել, որ շատ կարճ ժամանակում իրենց «արմատական» համարող ընդդիմությունը կարծես սկսել է գործարքի գնալ իշխանության հետ և առնվազն 3 պատգամավոր քվեարկեց Փաշինյանի ընկերոջ, քավորական ընտանիքի ներկայացուցչի օգտին…»,- գրել է Արմեն Եղիազարյանը:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն