«Առավոտի» տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 12-ին ՀՀ ոստիկանությունում կատարված համեմատական ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունից ՀՀ ոստիկանության է ուղարկվել հուլիսի 16-ին հարուցված թիվ քրեական գործի ձև 1 վիճակագրական քարտը։
Ըստ այդմ՝ «Գեոդեզիայի և քարտեզագրման» ՊՈԱԿ-ի աշխատակիցները 2014 թվականի ընթացքում չարաշահել են պաշտոնական դիրքը՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով:
Քննությունը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: