Լրահոս
Օրվա լրահոսը

Ռանչպար համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կասկածվում է համայնքին մոտ 14 մլն. դրամի վնաս պատճառելու մեջ

Օգոստոս 13,2021 12:30

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչությունից տեղեկություններ են ստացվել, որ Ռանչպար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Պողոսյանը մարտ ամսին թույլատրել է ապամոնտաժել Ռանչպար գյուղի 1-ին փողոցի հարակից տարածքում գտնվող դրենաժային ջրերի համար նախատեսված մոտ երկաթե, ինչպես 40 հատ բետոնե խողովակներ, որոնք վաճառել է Գուրգեն Ս.-ին։

Ըստ նույն տեղեկությունների՝ նշված խողովակների ապամոնտաժման և դրանց հետագա օտարման համար հիմք է հանդիսացել Ռանչպարի համայնքապետարանի և Գուրգեն Ս.-ի կնոջ՝ Գոհարիկ Օ.-ի մարտի 30-ին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը։ Համաձայն պայմանագրի՝ Գոհարիկ Օ.-ի Ա/Ձ-ի կողմից մարտի 30-ից մինչև ապրիլի 5-ը Ռանչպար համայնքի 1-ին փողոցով անցնող առուն ամբողջությամբ մաքրելու և դրենաժին միացնելու, ինչպես նաև Ռանչպար համայնքի 1Ա փողոցն ամբողջությամբ խճապատելու համար համայնքապետարանը պարտավորվել է Ա/Ձ-ին տրամադրել 1.400 մմ տրամագծով բետոնե 40 հատ 2 մետր երկարությամբ խողովակներ և 2000 լ. դիզելային վառելիք: Պայմանագրում երկաթյա խողովակների վերաբերյալ որևէ անդրադարձ չի կատարվել:

Այսպիսով՝ Արմեն Պողոսյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Ռանչպար համայնքին պատճառել է մոտ 14 մլն. դրամի վնաս, որը յուրացվել է վերջինիս կողմից:

 

Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031