Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) որոշում է կայացրել Բելառուսում, Մոլդովայում, Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեի մուտքը Ռուսաստան 50 տարով արգելելու մասին: Հայտնում է ТАСС-ը:
Ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտնել էր, որ Վահաբզադեն տեսախցիկի առաջ ռուսներին խոզ էր անվանել:
Ռուսաստանի ՆԳՆ զգուշացնում է, որ երկրի տարածք չեն թույլատրի մտնել այն քաղաքացիներին, որոնք Ռուսաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ ապակառուցողական գործողություններ կատարելու կոչ են անում, քանի որ նրանց ներկայությամբ կարող են սպառնալ Ռուսաստանում հասարակական կարգին և անվտանգությանը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ