Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանն ու ադրբեջանցի Գունայ Մամմադզադան ոչ-ոքիի համաձայնեցին: Իսկ ահա մեր կանանց ազգային հավաքականի անդամ, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, հաղթելով Ռուսաստանը ներկայացնող Անաստասիա Բոդնարուկին, միավորով հավասարվեց իր ավագ թիմակցին:
Հինգերորդ տուրից առաջ Աննա Սարգսյանը եւ Էլինա Դանիելյանը 3,5-ական միավորով բաժանում են 2-րդից 9-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ գործակիցներով հանգրվանել են, համապատասխանաբար, 2-րդ եւ 3-րդ տեղերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ