Սպորտի վարպետ, Գինեսի և Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ուժային եռամարտի Եվրասիայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Չարենցավան համայնքի բնակիչ Յուրի Սաքունցի նախաձեռնությամբ և համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ համայնքի կենտրոնական հրապարակում կայացել է մարզամշակութային միջոցառում՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի բոլոր հերոսներին: Միջոցառման ընթացքում գրանցվել է Դյուցազնագրքի միանգամից 5 ռեկորդ
Ռեկորդ-1 Զորիկ Պողոսյան- Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Դյուցազնագրքի ռեկորդակիր։ 200կգ ուսերին կքանիստ դրությամբ պահել է 6 վայրկյան, որից հետո բարձրանալով՝ կատարել կքանիստ վարժություն։
Ռեկորդ-2-Արտյոմ Սոլոյան- Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, Դյուցազնագրքի եռակի չեմպիոն։ Դաստակները թարս դրած գետնին, 100կգ մեջքին 1ր ժամանակահատվածում կատարել է հենում-ծալում վարժությունը։
Ռեկորդ 3-Հովհաննես Դավթյան-Մաս ռեսլինգի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն։ Միջնամատով 130 կգ է բարձրացրել։
Կարդացեք նաև
Ռեկորդ-4 Դավիթ Սարգսյան-7 տարեկան՝ Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր, աշխարհի ռեկորդակիր։ 2 մատով քաշել է 3 մեքենա:
Ռեկորդ-5-Յուրի Սաքունց- Սպորտի վարպետ, Գինեսի և Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ուժային եռամարտի Եվրասիայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն։
Ճկույթ մատով տեղաշարժել է 2 ավտոբուս։
Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը շնորհակալագրեր է հանձնել բոլոր ռեկորդակիրներին միջոցառմանը մասնակցելու և ռեկորդները գրանցելու առթիվ:
Ռեկորդներն ընդմիջվել են մարզական և երաժշտական համարներով, ելույթ են ունեցել ՈՄԱ-ի չարենցավանյան խմբակի սաները, Չարենցավանի «Մարգարյան» սամբոյի խմբակի սաները, մի շարք ճանաչված երգիչներ՝ Սարգիս Ավետիսյանը, Ջուսը, Սամսոն Պանյանը և այլոք:
Կոտայքի մարզպետարան