Ազգային ժողովում այսօր ավարտվեց խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը։ Ինչպես լիագումար նիստում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․
Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սիսակ Գաբրիելյան՝ առաջադրված «Քաղաքացիական պայմանագրից»․
Կողմ 71
Դեմ 29
Կարդացեք նաև
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյան՝ առաջադրված «Քաղաքացիական պայմանագրից»․
Կողմ 72
Դեմ 30
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Թագուհի Թովմասյան՝ առաջադրված «Պատիվ ունեմ» դաշինքից․
Կողմ 60
Դեմ 42
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Ղալումյան՝ առաջադրված «Քաղաքացիական պայմանագրից»․
Կողմ 74
Դեմ 26
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գեւորգյան՝ առաջադրված «Հայաստան» դաշինքից․
Կողմ 62
Դեմ 40
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեւորգ Պապոյան՝ առաջադրված «Քաղաքացիական պայմանագրից»․
Կողմ 70
Դեմ 30
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյան՝ առաջադրված «Հայաստան» դաշինքից
Կողմ 59
Դեմ 43
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյան՝ առաջադրված «Քաղաքացիական պայմանագրից»․
Կողմ 70
Դեմ 31
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյան՝ առաջադրված «Քաղաքացիական պայմանագրից»․
Կողմ 71
Դեմ 30
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյան՝ առաջադրված «Քաղաքացիական պայմանագրից»․
Կողմ 72
Դեմ 30
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Հերիքնազ Տիգրանյան՝ առաջադրված «Քաղաքացիական պայմանագրից»․
Կողմ 71
Դեմ 31
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի թեկնածու Արման Եղոյան՝ առաջադրված «Քաղաքացիական պայմանագրից»․
Կողմ 71
Դեմ 31
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ