Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ Եվրոպայի ու ամբողջ Արեւմուտքի ռազմավարական շահերի հենքը

Օգոստոս 12,2021 19:07

Ազգային-ժողովրդավարական բեւեռը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության դիմաց այսօր ակցիա էր կազմակերպել «Ազգերի լիգայի Զեկույց առաջարկով եւ Վիլսոնի իրավարար վճռով սահմանված Հայաստանն է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ Արեւմուտքի ռազմավարական շահերի հենքը» օրակարգով:

Ակցիայի սկզբում ընթերցվեց ԱԺԲ խորհրդի նամակը՝ ուղղված Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Ժոնատան Լաքոտին, որում ասված էր:

Հայաստանն ու տարածաշրջանը լրջագույն ցնցումների մեջ են եւ դրանք գոյութենական մարտահրավերներ են ստեղծել Հայաստանի համար:

Միեւնույն ժամանակ այս իրավիճակը նոր հնարավորություններ է ստեղծում թե Հայաստանի ու տարածաշրջանի եւ թե Արեւմուտքի մեր բարեկամ երկրների, այդ թվում՝ մեզ համար շատ կարեւոր երկիր Ֆրանսիայի համար:

Գոհունակությամբ փաստում ենք, որ եւ Հայաստանի 1-ին Հանրապետության ժամանակ եւ խորհրդային օկուպացիայից հետո անկախության վերականգնման ամբողջ ներկայիս ընթացքում Ֆրանսիան Հայաստանի կողքին է:

Մեր երկրների միջեւ գոյություն ունեցող առանձնահատուկ հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ: Եվ կրկին համընկնում են Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիական Հանրապետության շահերը:

Համընկնում են, որովհետեւ դրանք հիմնվում են ազատության, հավասարության եւ  եղբայրության ֆրանսիական սկզբունքներից բխող մարդասիրական եւ ժողովրդավարական համամարդկային արժեքների վրա:

Հուսով ենք, որ մեզ համար այս դժվարագույն պահին եղբայրական Ֆրանսիան չի լքի հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը եւ կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի իրականություն դառնան միջազգային հանրության, այդ թվում՝ Ֆրանսիայի ստանձնած հանձնառությունները:

Հարյուր տարի առաջ հանգամանքների բերմամբ խափանված այդ հանձնառությունների կատարումը կվերակերտի Ազգերի լիգայի Զեկույց առաջարկով (24  փետրվարի 1920 թ.) եւ ԱՄՆ  նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով (22 նոյեմբերի 1920 թ.) սահմանված Հայաստանի Հանրապետությունը, որը կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության եւ Ֆրանսիայի, Եվրոպայի ու ամբողջ Արեւմուտքի  ռազմավարական շահերի հենքը:

Ընդունեք խնդրեմ Ազգային ժողովրդավարական բեւեռի եւ առաջադեմ հայ հանրության ջերմագին ողջույններն ու եղբայրության հավաստիացումը:

Խորին հարգանքներով՝ Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհուրդ:

Ակցիայի ավարտին նամակը փոխանցվեց Ֆրանսիայի դեսպանություն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031