Wargonzo տելեգրամյան ալիքը հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ ռուս սահմանապահները սկսել են պարեկություն իրականացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանագծում ընկած այն շրջաններում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նաև, ըստ տելեգրամյան ալիքի աղբյուրների, բացի կանոնավոր պարեկություն իրականացնելուց՝ ռուս սահմանապահները տարածաշրջանում տեղակայելու են դիտակետների ցանց։
Լուսանկարը տելեգրամյան ալիքին տրամադրել է ալիքի բաժանորդներից մեկը՝ Վարդենիսից։
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ
Կարդացեք նաև