Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետ Օհանջանյանին ասեմ հողատո՞ւ»․ Եղոյանը՝ Արծվիկ Մինասյանի «իսկական ռեւանշիստ» լինելու մասին

Օգոստոս 12,2021 18:44

ԱԺ լիագումար նիստում այսօր եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագրից» առաջադրված թեկնածու Արման Եղոյանի եւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջեւ այսօր նախ բանավեճ ծավալվեց Հայաստանի խորհրդայնացմանը նախորդող ժամանակահատվածում կորցված հայկական տարածքների առնչությամբ, որի ընթացքում Արման Եղոյանը հետեւյալ դիրքորոշումը հայտնեց․ «Հիմա ի՞նչ ասեմ, որ դաշնակցականների ապիկար կառավարման շնորհի՞վ դա եղավ։

Վարչապետ Համո Օհանջանյանին ասեմ հողատո՞ւ, Կարս հանձնո՞ղ․․․Չեմ ասի, որ հող հանձնող է, որովհետեւ նա թուրքական ագրեսիայի դեմ պայքարել է այնքան, որքան կարողացել է։ Բայց ձեր տրամաբանությամբ ստացվում է, որ պետք է ասենք՝ հող են հանձնել։ Հանձնելն ինքնակամ տալն է։ Զոռով խլվածը չի կարող հանձնված համարվել։ Եթե դուք իսկական ռեւանշիստ եք, պարոն Մինասյան, եթե իսկապես մտածում եք Հադրութն ու Շուշին հետ բերելու մասին, երբեք չպետք է ասեք, որ դրանք հանձնվել են, պետք է ասեք՝ կորսվել են։ Հանձնածը հետ չես բարի, կորցրածը՝ կբերեք»։ Արծվիկ Մինասյանն արձագանքեց․ «Փաստորեն բավականին սանձարձակ հայտարարություններ եք անում։ Ձեր իսկ խոսքերով պիտակավորում եք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031