Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում օգոստոսի 12-ին ընդունեց պատգամավոր, ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին:
Կարեւորելով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը՝ նրանց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու նպատակով Ալեն Սիմոնյանը ցանկություն հայտնեց առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ալեքսեյ Սանդիկովը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին՝ համայնքի խնդիրների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար եւ պատրաստակամություն հայտնեց կազմակերպել վերոնշյալ հանդիպումը:
Սանդիկովը հույս հայտնեց, որ նախորդ գումարման խորհրդարանում ձեւավորված բարի ավանդույթները շարունակական կլինեն ութերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում:
Կարդացեք նաև
Ազգային ժողով