Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Digiweek 2021-ի անցկացման օրերը

Օգոստոս 12,2021 17:59

Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ ԱՏՁՄ 2021-25 թվականների հիմնական ռազմավարական ծրագրերի, «ԴիջիԹեք 2021» ցուցահանդեսի և Digitec Summit 2021 համաժողովի վերաբերյալ։ Ասուլիսի բանախոսներն էին ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

Նշեց, որ ԱՏՁՄ-ն հաստատել է իր ռազմավարական ծրագրերը 2021-25 թվականների համար և հայտարարեց, որ Digitec Expo 2021-ը և Digitec Summit 2021 համաժողովը տեղի կունենան հոկտեմբերի 29-ից 31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառումը տեղի կունենա Digiweek 2021-ի շրջանակներում, որի նպատակը 8 օրերի ընթացքում աշխարհի տեխնոլոգիական հայերին համախմբելն է առաջատար տեխնոլոգիական ոլորտի ՀՀ զարգացման հեռանկարի և հնարավորությունների շուրջ:

Տեխնոլոգիական շաբաթ Digiweek 2021-ը կազմակերպվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ԱՏՁՄ-ի և մասնավոր սեկտորի մի շարք կազմակերպությունների համատեղ ջանքերով: «Դիջիթեք 2021» ցուցահանդեսին և Digitec Summit 2021 համաժողովին զուգահեռ` հոկտեմբերի 27-ին և 28-ին կկայանա Hyetech Showcase 2021-ը, իսկ արհեստական բանականության, նորարարության և վենչուրային ֆինանսավորման թեմայով միջոցառումները տեղի կունենան նոյեմբերի 1-ից 3-ը:

«Այս տարի Digitec Expo-ն կլինի տեղի ունեցածներից ամենամեծը ՝ ավելի քան 1350 քմ ցուցահանդեսային տարածքով, շուրջ 120 մասնակից ընկերություններով և ստարտափներով», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը:

«Ցուցահանդեսին զուգահեռ առաջին անգամ կազմակերպում ենք Digitec Summit 2021 համաժողովը, որը համախմբելու է  աշխարհի առաջատար տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու կրթության, ապակենտրոն աշխատուժի և գիտական նորարարության ապագան»:

ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանն անդրադարձավ նոր կառավարության ձևավորմանը, մասնավորապես` Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նոր նախարար պարոն Վահագն Խաչատուրյանի նշանակմանը:

«Մենք երեկ հանդիպեցինք պարոն Խաչատուրյանի հետ և ուրախությամբ տեղեկացանք, որ նա նախատեսում է շարունակել պարոն Չոբանյանի օրոք նախաձեռնած ծրագրերը: Մեծապես գնահատելով նախարարության հետ մեր արդյունավետ համագործակցությունը, որ ունեցանք պարոն Չոբանյանի ղեկավարման ընթացքում` լիահույս ենք, որ պետական և մասնավոր ամուր գործընկերության շրջանակներում նույն ոգևորությամբ աշխատելու ենք նաև նախարար Խաչատուրյանի և նրա թիմի հետ` հաջողությամբ կյանքի կոչելու ռազմավարական այն ծրագրերը, որոնք հանգեցնելու են ավելի հզոր արդյունաբերություն և պետություն ունենալուն», – նշեց  պարոն Եսայանը:

Բացի վերը նշվածներից ԱՏՁՄ ներկայացրեց նաև իր հինգ ռազմավարական ուղղությունները և հարակից ծրագրերը: Դրանք են՝

  • Կրթություն և աշխատուժ. թեև ուղղության հիմնական առանցքն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն է, այժմ ռազմավարական ուղղությունը լրացվում է նաև մասնագիտական վարժանքներով և համալսարանական կրթության բովանդակության բարելավմանն ուղղված նոր ծրագրերով։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերից ԱՏՁՄ-ն վերամեկնարկեց «Բանակից ՏՏ» ծրագիրը, որտեղ մինչ այժմ սովորել են 138 մասնակից՝ 12 մասնագիտական խմբերում։
  • Ինչո՞ւ Հայաստան/ Why Armenia. այստեղ հիմնականում շեշտը դրվելու է տեխնոլոգիական ոլորտում մասնագիտական ուղղությունների սահմանման և խթանման, արտասահմանյան կարևոր շուկաների թիրախավորման, ներդրումային ավելի բարենպաստ միջավայրի ստեղծման և տվյալների պաշտպանության ու բիզնեսի շարունակականության ապահովման վրա։
  • Երկակի նշանակության տեխնոլոգիաների արտադրություն. այս ուղղությունը ենթադրում է ոչ միայն վերջինիս ուղղված պետական ​​և մասնավոր ֆինանսավորման ապահովում, այլև երկակի նշանակության տեխնոլոգիաների համար ազգային միասնական տեսլականի մշակում և տեխնոլոգիապես արդի անվտանգային և պաշտպանական ենթակառուցվածքի ստեղծում՝ այդ թվում տեխնոլոգիական ստորաբաժանման ստեղծում և զարգացում
  • Գիտական ​​հետազոտություն. այս ուղղության նպատակը հիմնական և ուղղորդված գիտական ​​հետազոտությունների համար պետական ֆինանսավորման ապահովման հասնելն է։
  • Էլեկտրոնային կառավարում և կիբերանվտանգություն. ուղղությունը ենթադրում է կարևոր նշանակության ենթակառուցվածքների համար անվտանգության և տվյալների փոխգործունակության ազգային չափորոշիչների մշակում և թվային ու մեդիա գրագիտության բարձրացում:

 ԱՏՁՄ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031