ԱԺ լիագումար նիստում այսօր եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագրից» առաջադրված թեկնածու Արման Եղոյանին «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանն ասաց՝ ձեր ելույթում նշեցիք, որ տարածաշրջանում պետք չէ կրակի վրա յուղ լցնել, շարունակելո՞ւ եք այդ գործելաոճն այն պայմաններում, երբ Ալիեւը հայտարարում է Երեւանն ու Սեւանը գրավելու մասին։
Արման Եղոյանն արձագանքեց, որ ինքը շատ ավելի մեծ կրակների նկատի ունի, քան «ինչ-որ Ալիեւ»։ Եղոյանը նշեց․ «Ես լուրջ կրակներից եմ խոսում, ոչ թե ինչ որ Ալիեւի նման կրակից։ Ես լուրջ ուժերի բախումից եմ խոսում, գլոբալ աշխարհաքաղաքական կենտրոններից, իսկ դուք թեման տեղայնացնում եք ու տարածաշրջանային փոքր թեմա սարքում։ Ես մեծերից եմ խոսում։ Կարող ենք նման մեծ կրակների վրա յուղ լցնել, բայց վերջը լավ չի լինի։ Այդտեղ ավելի լուրջ հարաբերություններ են, քան ինչ-որ Ալիեւի հարց»։
Ագնեսա Խամոյանը պատասխանեց․ «Առնվազն զավեշտալի է ձեր չափից դուրս մեծ ինքնավստահությունը։ Տպավորություն է, որ կարծես նոյեմբերի իննի կապիտուլյացիոն ակտն այս թեւում նստած պատգամավոր է ստորագրել։ Փաստորեն, Ալիեւը ձեր համար արդեն ոչ մեկ է, արդեն մեծ խաղացողների հետ եք խաղում, որոշում եք՝ յուղ լցնել, թե ոչ»։ Եղոյանը պնդեց․ «Այդ աշխարհաքաղաքական ուժերի համեմատ Ալիեւն, այո, փոքր է։ Իրենց համեմատ է փոքր»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ