Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ. «Կանգ առնել»՝ չի նշանակում մնալ՝ ոչ այս, ոչ էլ որևէ այլ համատեքստում

Օգոստոս 12,2021 17:31

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով անդրադառնում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ օգոստոսի 11-ի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ հայկական ԱԳՆ-ն իր հաղորդագրությունում նշել էր. ​​«Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում է հենց նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը»։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Հայաստանը փորձ է անում խուսափել եռակողմ հայտարարության դրույթների իրականացման իր պարտավորություններից։

Նրանք մեջբերել են եռակողմ հայտարարության առաջին կետը, ըստ որի «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում». «Պետք է ընդգծել, որ «կանգ առնել»՝ չի նշանակում մնալ՝ ոչ այս, ոչ էլ որևէ այլ համատեքստում։ Սա վերաբերում է ինչպես ռուսերենին, որով կազմվել է հայտարարությունը, այնպես էլ այլ լեզուների էլ»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեջբերել է եռակողմ հայտարարության 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը. «Այսպիսով՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայնեցրած ձևակերպումները պարզ խոսում են Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրս բերման մասին, և ոչ մի կերպ չեն նախատեսում զինծառայողների տեղափոխում և տեղաբաշխում»։

Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսքով՝ հայկական կողմը «կա՛մ ամբողջությամբ չի ընկալել եռակողմ հայտարարության էությունը, կա՛մ էլ մտադիր չէ իրականացնել նրա պահանջները». «Այս կործանարար գործելակերպը զուրկ է տարածաշրջանում երկար սպասված խաղաղություն հաստատելու հեռանկարից»։

 

Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031