Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը Ալվինա Գյուլումյանին 16.9 միլիոն դրամ կհատկացնի՝ որպես աշխատավարձի չվճարված հավելավճար

Օգոստոս 12,2021 17:23

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց կառավարության պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ հատկացնել Սահմանադրական դատարանի աշխատակազմին՝ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին չվճարված հավելավճարի գումարը փոխհատուցելու համար։

Որոշման հիմնավորման մեջ նշված է՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2021 թվականի հունիսի 11-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը եւ պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչեւ 26.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601,943.0 դրամի չափով: Նշված ժամանակահատվածի համար վճարման ենթակա գումարը կազմում է շուրջ 16.9 միլիոն դրամ:

Նույն հիմնավորման մեջ նաեւ նշված է, որ ՀՀ պետական բյուջեով ՀՀ Սահմանադրական դատարանին հատկացված միջոցների հաշվին նշված գումարի վճարումը կատարելու անհնարինության պատճառով, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը դիմել է ՀՀ վարչապետին` նշված գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնելու նպատակով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031