Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որոշումը կհանգեցնի նրան, որ կնվազի առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը, հետևաբար կնվազեն նաև այս ոլորտում կառուցապատումն ու շինարարության ծավալները»

Օգոստոս 12,2021 17:08

Երբ օրակարգ է բերվում հարց, որը պատշաճ կերպով չի քննարկվել շահագրգիռ գերատեսչությունների հետ, արդյունքն աղետալի է լինում ոչ միայն կառուցապատման ոլորտի, այլ նաև ողջ տնտեսության և պետության համար:

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ն իր խորին մտահոգությունն է հայտնում կապված կառավարության այսօրվա հերթական նիստի ընթացքում օրակարգային հարցերի շրջանակում քննարկված 19-րդ հարցի` ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ, որը միտված է հիպոթեքին ուղղված եկամտահարկի վերադարձի չեղարկմանը:

Հարցը ներառվել էր կառավարության նիստի օրակարգում առանց շահագրգիռ մարմիններում պատշաճ քննարկումների, առանց հանրային քննարկումներ կազմակերպելու. նախագիծը նախապես չի տեղադրվել e-draft.am կայքում:

Նման մոտեցումը դատապարտելի է, քանի որ մինչ այս ոլորտային նախարարությունների հետ բոլոր հանդիպումների ընթացքում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչներին վստահեցրել էին, որ համապարփակ քննարկումներից, բոլոր շահագրգիռ կողմերին լսելուց հետո նոր միայն որոշում կկայացվի նման փոփոխության նպատակահարմարության, այդ փոփոխությունների ձևաչափի վերաբերյալ: Բոլոր հանդիպումների ընթացքում երբևէ խոսք չի գնացել նախագիծը Կառավարության նիստի օրակարգ ներառելու մասին:

Այս համատեքստում շատ տարակուսելի է նաև այն հիմնավորումը, որ այս փոփոխությունները միտված են քաղաքաշինական ու տնտեսական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաստելուն, քանի որ որոշման բացասական հետևանքները շատ շուտով զգալու և կրելու ենք յուրաքանչյուրս: Նման որոշումը կհանգեցնի նրան, որ կնվազի առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը, հետևաբար կնվազեն նաև այս ոլորտում կառուցապատումն ու շինարարության ծավալները, որն էլ իր հերթին կազդի բյուջետային եկամուտների, աշխատատեղերի կրճատման, աշխատուժի արտագաղթի, տնտեսական ակտիվության, ներդրումների նվազման և բնակարանային պայմանները բարելավելու վրա։

Ցավով պետք է փաստենք,  որ մեր գործընկերները մեր կողմից նախաձեռնած բազմաթիվ հանդիպում-քննարկումների, ներկայացված թվային փաստարկումների արդյունքում այդպես էլ  չկարողացան հասկանալ թե այս ծրագրի կարևորությունը, թե ընդհանրապես կառուցապատման` որպես տնտեսության շարժիչ ուժ լինելու հանգամանքը։

Կառուցապատողների հայկական ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031