«Պարոն Սիմոնյան, նախագահ Սարգսյանը փաստաբանության կարիք չունի, որովհետեւ խոսքը հարյուր տոկոսով օրինական գործընթացի մասին է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանն ասել էր, որ 2018թ․-ին Սերժ Սարգսյանին օրենքով տրվել էր կառավարական առանձնատուն, Ալեն Սիմոնյանն էլ պնդել, որ երրորդ նախագահն ինքն է իրեն տուն նվիրել, իսկ Արծվիկ Մինասյանը փաստաբանի պես պաշտպանում է նրան։
Հայկ Մամիջանյանը նշեց, որ առանձնատան տրամադրումը կիրառվել էր ՀՀ բոլոր պաշտոնաթող նախագահների հանդեպ, բացի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից․ «Այդ պարտավորությունը պետությունը չէր իրականացրել։ Ասում եք, թե նա չէր կարող չհրաժարվել այդ տնից։ Հիշեք նրա ելույթը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ