Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով ենք՝ մեզ համար այս դժվարագույն պահին եղբայրական Ֆրանսիան չի լքի հայ ժողովրդին. նամակ Ֆրանսիայի դեսպանին

Օգոստոս 12,2021 16:35

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիական Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան,
նորին գերազանցություն պարոն Ժոնաթան Լաքոտին

Ձերդ գերազանցություն,
Հայաստանն ու տարածաշրջանը լրջագույն ցնցումների մեջ են և դրանք գոյութենական մարտահրավերներ են ստեղծել Հայաստանի համար։
Միևնույն ժամանակ, այս իրավիճակը նոր հնարավորություններ է ստեղծում թե՛ Հայաստանի ու տարածաշրջանի, և թե՛ Արևմուտքի մեր բարեկամ երկրների, այդ թվում՝ մեզ համար շատ կարևոր երկիր Ֆրանսիայի համար:

Գոհունակությամբ փաստում ենք, որ և Հայաստանի 1-ին Հանրապետության ժամանակ, և խորհրդային օկուպացիայից հետո անկախության վերականգնման ամբողջ ներկայիս ընթացքում Ֆրանսիան Հայաստանի կողքին է։

Մեր երկրների միջև գոյություն ունեցող առանձնահատուկ հարաբերությունները թևակոխում են նոր փուլ: Եվ կրկին համընկնում են Հայաստանի Հանրապետության Ֆրանսիական Հանրապետության շահերը:

Համընկնում են, որովհետև դրանք հիմնվում են ազատության, հավասարության և եղբայրության ֆրանսիական սկզբունքներից բխող մարդասիրական ու ժողովրդավարական համամարդկային արժեքների վրա:

Հուսով ենք, որ մեզ համար այս դժվարագույն պահին եղբայրական Ֆրանսիան չի լքի հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը և կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի իրականություն դառնան միջազգային հանրության, այդ թվում` Ֆրանսիայի ստանձնած հանձնառությունները:

Հարյուր տարի առաջ հանգամանքների բերմամբ խափանված այդ հանձնառությունների կատարումը կվերակերտի Ազգերի լիգայի Զեկույց առաջարկով (24 փետրվարի 1920 թ.) և ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով (22 նոյեմբերի 1920 թ.) սահմանված Հայաստանի Հանրապետությունը, որը կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության և Ֆրանսիայի, Եվրոպայի ու ամբողջ Արևմուտքի ռազմավարական շահերի հենքը։

Ընդունեք խնդրեմ Ազգային-ժողովրդավարական բևեռի և առաջադեմ հայ հանրության ջերմագին ողջույններն ու եղբայրության հավաստիացումը։

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031