ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանի լիագումար նիստում անդրադարձավ ավելի վաղ «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանի պնդմանը, թե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2018թ․-ին հրաժարվել է իրեն օրենքով հասանելիք կառավարական առանձնատնից, եւ հարցադրում արեց՝ ինքը ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է, ինչո՞ւ է ստանձնել Սերժ Սարգսյանի պաշտպանությունը, ընդ որում, խոսքը սաունաներ, լողավազաններ ու տարածք ունեցող առանձնատան մասին է, որը նրան, ըստ Սիմոնյանի, տրվել է ապօրինաբար։
«Անկեղծ զարմանում եմ, որ եկել այստեղ ու արդարացնում եք Սերժ Սարգսյանի՝ ինքն իրեն տուն նվիրելը։ «Դա վերջին, ամենասխալ քայլն էր։ Ինքը նվիրում է իրեն ու հետո մեծահոգաբար հրաժարվում։ Ինչո՞ւ եք ստանձնել Սերժ Սարգսյանի փաստաբան լինելը, պարոն Մինասյան։ Փաստաբան բառից մի վիրավորվեք»,-նշեց Ալեն Սիմոնյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ