Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք որևէ մեկը գիտի՞, թե, Աստված մի արասցե, Երևանում 7 բալանոց երկրաշարժի դեպքում քանի շենք կփլուզվի. Մեսրոպ Առաքելյան

Օգոստոս 12,2021 16:27

«Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Եկամտային հարկի վերադարձի սահմանափակումներ կիրառելը լուրջ խնդիրներ է առաջացնելու ոչ միայն տնտեսության մեջ։

Բնակարանաշինությունը Հայաստանում ոչ միայն և ոչ այնքան տնտեսական կամ սոցիալական խնդիր է լուծում, այլ առաջին հերթին ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ։ Մեր բնակֆոնդի 90 տոկոսից ավելին շուտափույթ փոփոխման կարիք ունի և պետք է կառուցել շատ-շատ բնակարաններ, և ունենալ շատ-շատ արտոնություններ և կառուցապատողների և բնակիչների համար։

Պետությունը ոչ միայն պետք է խրախուսի մարդկանց, այլ նաև «պարտադրի» նոր բնակարաններ գնել։ Բնակարանաշինության խթանման ցանկացած ծախս արդարացված է, քանի որ դա ներքին անվտանգությանն ուղղված կարևորագույն ծախս է։

Ի վերջո, մենք էլի կարճաժամկետ խնդիրները գերադասում ենք երկարաժամկետ նպատակներից։ Երևանում, մեղմ ասած, անկազմակերպ բնակարանաշինությունը, այո, խնդրահարույց է, բայց լուծումը ոչ թե հարկային օրենսգրքի փոփոխությունն է, այլ Երևանի մաստեր-պլան ունենալն է, որտեղ հստակ նշված կլինեն, թե որտեղ են կառուցվելու նոր շենքեր, և երբ են փոխարինվելու հին շենքերը։ Սակայն այսօր Երևանի քաղաքապետը մի կողմից շինթույլտվություններ է տրամադրում, կառավարությունը բնակելի շենքերի ներդրումային ծրագրեր է հաստատում, մյուս կողմից` հարկային օրենսգրքով սահմանափակումներ է կիրառվում, օրինակ, Երևանի Աջափնյակ համայնքում, որտեղի բնակֆոնդի փոփոխությունը օրհասական խնդիր է։

Ու արդյոք որևէ մեկը գիտի՞, թե, Աստված մի արասցե, Երևանում 7 բալանոց երկրաշարժի դեպքում քանի շենք կփլուզվի, և ի՞նչ «կարժենա» մեր ազգին նման մարդկային ու սոցիալական աղետը… Ու որտեղի՞ց նման բան չդիտարկելու այս հանցավոր անհոգությունը։

Հ. Գ․ Հատուկ մի երկու հոգու համար՝ այս մասին իմ դեմ դիրքորոշումը հայտնվել եմ միշտ՝ և կառավարության քննարկումներում, և հրապարակային։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031