«Երբ լսեցի նման արտահայտություն, այն էլ մեկի կողմից, որը սոցիալական հարցերով է զբաղվելու․․․մեղմ ասած՝ անխոհեմ քաղաքականության պատճառով դուք մեր երկիր ու ընտանիքներ բերեցիք պատերազմ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագրից» առաջադրված թեկնածու Հերիքնազ Տիգրանյանին երբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ ի՞նչ կարծիքի է իրենց դաշինքի այն առաջարկի մասին, որ կառավարական ամառանոցները վերածվեն վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի, Տիգրանյանը, ինչպես հայտնել էինք, պատասխանել էր՝ «անընդհատ դա վկայակոչելն ամբոխահաճություն է»։
«Տիկին Տիգրանյան, երբ ասում եք, թե մեր միտքը պայծառացել է, որ նման միտք է ծագել․․․այո, մեր միտքը պայծառացավ, մեր տուն դժբախտություն բերեցիք։ Նման կերպ մտածող մարդն ինչպե՞ս կարող է սոցիալական հարցերով զբաղվել։ Ձեր խմբակցությանը խորհուրդ եմ տալիս այլ թեկնածու առաջադրել։ Այսուհետեւ, երբ զինվորից եւ պատերազմից կխոսեք, զգույշ եղեք ձեր արտահայտություններում։ Այդ ամառանոցները պետք է տրվեն զինվորներին՝ որպես վերականգնողական կենտրոն։ Պետք է վետերանների նախարարություն ստեղծվի։ Շատ վատ է, որ նախկինում չի ստեղծվել»,-կոչ արեց Գեղամ Նազարյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ