Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իշխանությունները Սյունիքում նախատեսում են այնպիսի գործընթացներ, որոնց համար անհրաժեշտ է, որ ուժեղ համայնքապետերը հայտնվեն լուսանցքում»․ Աննա Գրիգորյան

Օգոստոս 12,2021 16:03

«Ես դավադրապաշտական տեսությունների կողմնակից չեմ, բայց Սյունիքի քաղաքապետերի հետ կապված դեպքերը հուշում են, որ գուցե իշխանությունները Սյունիքում նախատեսում են այնպիսի գործընթացներ, որոնց համար անհրաժեշտ է, որպեսզի ուժեղ համայնքապետերը հայտնվեն լուսանցքում»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Ի պատասխան լրագրողների այն հարցի, թե ինչով է պայմանավորված իշխանության կողմից Կապանի քաղաքապետ, անկուսակցական Գևորգ Փարսյանի հրաժարականի պահանջը ՝ Աննա Գրիգորյանը նշեց․ «Գևորգ Փարսյանն ընտրվել է 2018թ․, հետևաբար նա կարող է կառավարել մինչև 2023թ․։ Ես չգիտեմ, թե ինչպես է ստացվում, բայց ավագանու անդամներին խնդրելով, համոզելով կամ այլ կերպ առաջարկում են հրաժարականներ ներկայացնել։ Նման դեպքում նոր ընտրությունների անհրաժեշտություն է առաջանում։ Որքանով ինձ է հայտնի, իշխանությունները նաև փորձել են քրեական հետապնդում իրականացնել Գևորգ Փարսյանի նկատմամբ, սակայն չի հաջողվել, այդ իսկ պատճառով էլ այժմ փորձում են պարոն Փարսյանին այս կերպ հեռացնել»։

Որպես Կապանի բնակիչ՝ պատգամավորը հավաստիացրեց, որ Գևորգ Փարսյանն ընտրվելուց ի վեր թե՛ մինչև պատերազմը, և թե՛ պատերազմի ընթացքում Կապան համայնքի համար արել է ամեն հնարավորը։

«Սյունիքի համայնքապետերը մինչև ընտրությունները հստակ հայտնել են իրենց դիրքորոշումն այն մասին, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որովհետև չեն կարողանում ապահովել մեր անվտանգությունը։ Սյունիքի նկատմամբ իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքը հաշվեհարդար է, պարզ հաշվեհարդար։ Ես չգիտեմ, թե պարոն Փարսյանը կառաջադրվի՞ նոր ընտրություններում, «Քաղաքացիական պայմանագիրը» կառաջադրի՞ թեկնածու, թե՞ ոչ, ամեն դեպքում, այսօր հաշվեհարդար է տեղի ունենում։ Ես դեռ չեմ ուզում մի քայլ առաջ գնալ և պատկերացնել, որ գուցե Սյունիքի հետ կապված գործընթացներ են սպասվում»,- ասաց նա։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031