Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյան․ «Բոլոր տարածքների մասին խոսում ենք, բացի Արծվաշենից, ես առաջինը Արծվաշենի մասին կխոսեի»

Օգոստոս 12,2021 15:52

Ճանապարհային ուղիների ապաշրջափակման դեպքում արդյոք պարզ է, թե ՀՀ-ի որ տարածքում ինչ պետք է կառուցվի, գործընթացն ինչպես է լինելու։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանելով այս հարցին, ասաց՝ ապաշրջափակումը վերաբերում է երկու երկրներին, երկուսն էլ համաչափ ձեւով պետք է ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները եւ սկսվի հաղորդակցություն, որից կշահի ոչ միայն ՀՀ-ն, այլեւ մեր հարեւան երկրները․ «Առանց ենթակառուցվածքների կառուցման չենք կարող ունենալ ապաշրջափակում, որովհետեւ ունենք հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, եւ պետք է նորը կառուցվի»։

Թե որ ուղղությամբ է գործելու երկաթուղին, Գնել Սանոսյանն ասաց՝ բոլորին է հայտնի՝ երկաթուղին անցնում է Նախիջեւանով, Մեղրիով, եթե որոշվի, որ երկաթուղին պետք է շահագործել. «Խորհրդային տարիներին եղել է երկաթուղի նաեւ Իջեւանով։ Ենթադրյալ կարող է, եթե տարածաշրջանում այնպիսի խաղաղություն լինի եւ ամբողջովին կարողանանք ապաշրջափակել եւ տնտեսապես նաեւ ձեռնտու կլինի այդ ուղղությունն էլ աշխատեցնել»։

Սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում ՀՀ-ն տարածքային նոր զիջումներ ունենալո՞ւ է, ի պատասխան այս հարցի, պարոն Սանոսյանն ասաց՝ դա բավական երկար տեւող երեւույթ է․ «Մենք, չգիտես ինչու, անընդհատ զիջումների մասին ենք խոսում, բայց չենք խոսում, որ այդ երեւույթի պարագայում կարող են մեր որոշ տարածքներ վերադարձվեն մեզ։ Բոլոր տարածքների մասին խոսում ենք, բացի Արծվաշենից, ես առաջինը Արծվաշենի մասին կխոսեի։ Տեսնենք զարգացումները տարածաշրջանում ինչպես կընթանան։ Ինչո՞ւ ենք մենք պատկերացնում, որ Տիգրանաշենի մասին կարող ենք անընդհատ խոսել, իսկ Արծվաշենի մասին՝ ոչ։ Եթե աշխարհագրական դիրքով նայենք, բավական նման են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031