Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբ կառավարական ամառանոցի տներից մեկը նվիրվեց Սերժ Սարգսյանին, ՀՅԴ-ն եւ Արծվիկ Մինասյանը դեմ չէին»․ Ռուբինյան

Օգոստոս 12,2021 14:41

ԱԺ լիագումար նիստում այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագրից» առաջադրված թեկնածու Հերիքնազ Տիգրանյանին, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ ի՞նչ կարծիքի է իրենց դաշինքի այն առաջարկի մասին, որ կառավարական ամառանոցները վերածվեն վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի, Տիգրանյանը, ինչպես հայտնել էինք, պատասխանել էր՝ «անընդհատ դա վկայակոչելն ամբոխահաճություն է»։

Այս առիթով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Տիգրանյանին հարցրեց․ «2018թ․ ապրիլին, երբ ՀՅԴ-ն կառավարությունում ներկայացված էր, գործադիրի որոշմամբ՝ կառավարական ամառանոցի մի տուն նվիրվեց Սերժ Սարգսյանին։ Հետո, հեղափոխական գործընթացներին զուգահեռ, այդ որոշումը չեղարկվեց, եւ դա լավ է, որովհետեւ կառավարական ամառանոցները կլինեին ոչ թե հանրային սեփականություն, այլ մասամբ կլինեին այդպիսին։ Մյուս մասը կլիներ Սերժ Սարգսյանի սեփականությունը։ Եթե այդ ժամանակ դուք կառավարության անդամ լինեիք, կողմ կլինեի՞ք։ Եթե չեմ սխալվում, ՀՅԴ-ն, այդ թվում՝ Արծվիկ Մինասյանը, առնվազն հանրայնորեն դեմ չեն արտահայտվել այդ որոշմանը»։ Հերիքնազ Տիգրանյանը պատասխանեց, որ, բնականաբար, դեմ կլիներ․ «Դա հանրային գույք է եւ չպետք է մեկ անձի բարեկեցությանը ծառայի»։

Հիշեցնենք, որ 2018թ․-ին Սերժ Սարգսյանը որոշում էր կայացրել, որ այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում և ողջամիտ ժամկետում դուրս կգա այդ տարածքից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031