Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Համավարակի դեմ պե՞տք է 17-19 տարեկաններին պարտադրել պատվաստվել». Գեղամ Նազարյան

Օգոստոս 12,2021 14:22

Հանրային շրջանակներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն ահազանգեր է ստանում, որ Հայաստանում թրաֆիքինգի ոլորտով  ցուցանիշերը լուրջ նահանջ են արձանագրում, մասնավորաբար, աշխատանքային իրավունքների եւ երեխաների շահագործվան մասով: Այս մասին նա հայտարարեց այսօր խորհրդարանում, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ:

Արմեն Գեւորգյանը հիշեցրեց` 2012-14 թ.թ. ՀՀ կառավարության պայքարը բավականին բարձր էր գնահատել ԱՄՆ Պետդեպի կողմից. «Մենք այդ ժամանակ զեկույցի առաջին սանդղակում էինք, մինչդեռ վերջին տարիներին նահանջ է արձանագրվում, իսկ հատկապես այս տարվա Պետդեպի զեկույցում Հայաստանն, առհասարակ, հայտնվել է 2-րդ խմբի մոնիտորինգի ցանկում»:

Թագուհի Թովմասյանն ասաց, որ ընտրվելու դեպքում, խնդիրը իր թիրախային առաջնահերթություններում նկատի կունենա. «Ընտանեկան արժեքներով ապրող փոքրիկ պետության ներսում այս ոլորտը պիտի պառլամենտական վերահսկողության լուրջ ազդեցություն ունենա»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ նկատեց, որ կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ ամբողջ աշխարհում կարծես խնդիր է դրվել խախտել մարդու ամենակարեւոր իրավունքը՝ կամքի ազատությունը: Հայաստանում նույնական է՝ այս միտումը կա. «Պետական կառույցներում աշխատակցին պարգեւավճար չտալու սպառնալիքով հարկադրում են պատվաստվել կորոնավարակի դեմ: Մինչդեռ իմ կարծիքով՝ այս սպառնալիքներն ու հարկադրանքը հակազդեցություն են առաջացնում: Ուշադրության կենտրրոնում պահելո՞ւ եք այս պարտադրանքի խնդիրը, եւ Ձեր կարծիքով մարդն ազա՞տ է իր որոշումներում՝ ի վերջո ինքն ընտրի, թե պայքարի ինչ մեթոդ է նախընտրում համավարակի դեմ եւ պե՞տք է 17-19 տարեկաններին պարտադրել պատվաստվել»:

«Կորոնավարակի բռնապետությամբ ապրելն անտանելի է, բայց պետությունն էլ իր խնդիրն ունի՝ պետք է մարդու անվտանգ ապրելու պայմանները երաշխավորի: Այս հարցում թատրոնի տոմսերով շահագրգռելն այդ այլըտրանքը չէ, որը պարտադրում է պատվաստվել»,- եղավ Թագուհի Թովմասյանի պատասխանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031