ԱԺ լիագումար նիստում այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագրից» առաջադրված թեկնածու Հերիքնազ Տիգրանյանից «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ ի՞նչ կարծիքի է իրենց դաշինքի այն առաջարկի մասին, որ կառավարական ամառանոցները վերածվեն վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի։
Տիգրանյանը պատասխանեց, որ մինչեւ կառավարական ամառանոցներին հասնելը ՀՀ-ում կգտնվեն շատ այլ շենքեր, որոնք կարող են ծառայել այդ նպատակին․ «Անընդհատ կառավարական ամառանոցները վկայակոչելը ես համարում եմ, կներեք, ամբոխահաճություն»։ Արծվիկ Մինասյանն արձագանքեց․ «Թեեւ դուք այդպես եք գնահատում, բայց խոսքը պետական սեփականության մասին է։ Ամբոխահաճություն են ձեր թիմակիցների այն հայտարարությունները, թե հափշտակվածը վերադարձվելու է ժողովրդին։ Հիմա կոնկրետ կա պետական սեփականություն, որն արդյունավետ օգտագործելու մասին ենք մենք խոսում»։ Հերիքնազ Տիգրանյանը նշեց․ «Արցախյան երեք պատերազմ ենք ունեցել, զոհեր, վիրավորվեր, վերականգնման կարիք ունեցողներ, եւ որեւէ անգամ այս հարցը չի ծագել։ Ինչո՞ւ հենց հիմա ծագեց։ Երեւի մի օր միտքը պայծառացել է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ