Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրա՞ստ է Արթուր Վանեցյանն աջակցել գերիների հարցի լուծմանը՝ իրենց կառավարությունում ձեռք բերված կապերի շնորհիվ. Զարուհի Բաթոյանը՝ Թագուհի Թովմասյանին

Օգոստոս 12,2021 14:03

Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածու Թագուհի Թովմասյանին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը հիշեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝  2021-ի փետրվարի վերջին Բաղրամյան պողոտայում արած հայտարարությունն այն մասին, որ եթե ինքն ունենար իշխանություն, ապա 3 օրվա ընթացքում կլուծեր գերիների հարցը՝ անձնական կապերի եւ ծանոթությունների միջոցով։

«Արդյոք տեղյա՞կ եք, թե ի՞նչ կապերի մասին է խոսքը՝ անձնական, բարեկամական, թե՝ աշխատանքային գործունեության ընթացքում ձեռք բերված՝ մեր կառավարության հետ, որպես ԱԱԾ տնօրեն աշխատելիս»,- հարցրեց Զարուհի Բաթոյանը հավելելով`բավարա՞ր է պատգամավորի մանդատը, որպեսզի Արթուր Վանեցյանն օգնի Թագուհի Թովմասյանին՝ ընտրվելու դեպքում նաեւ այս հանձնաժողովում իրականացնելու գերիների ազատման ուղղված գործողություններ։

Թագուհի Թովմասյանը հիշեցրեց` Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ում երկարամյա սպա  է եւ հեղափոխությունից հետո չէ, որ  նա հայտնվել է ԱԱԾ-ում ու նոր պետք է կապեր ստեղծեր։

Թագուհի Թովմասյանը հիշեցրեց Արթուր Վանեցյանի խոսքը` «երբ ես լինեմ իշխանություն» եւ հիշեցրեց, որ նա այսօր ընդդիմադիր խմբակցության ղեկավար է, հետեւաբար այդ կարգավիճակում անհնար է նրանից այդ հարցի լուծում ակնկալել:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031