«Տիկին Մանուկյան, այնպիսի տպավորություն է, որ ամեն անգամ հարց տալուց կամ ելույթ ունենալուց Դուք այնպես եք անում, որ վիճակը լարվի: Իմաստը ո՞րն է»,- այսօր խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին դիմեց ԱԺ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը:
Արեգնազ Մանուկյանը հակադարձեց`«Վախենում ե՞ք ճշմարտությունից»:
Արեգնազ Մանուկյանը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածու Թագուհի Թովմասյանին հարց էր տվել խորհրդարանում լրագրողների աշխատանքի սահմանափակումների մասին: Թագուհի Թովմասյանը մարդու իրավունքների ոտնահարման եւ խոսքի ազատության սահմանափակման դասական օրինակ որակեց այն, որ երեկ տեսախցիկները լրագրողների համար նախատեսված օթյակից այդպես էլ չկարողացան արձանագրել, թե ի՞նչ է կատարվում ՀՀ խորհրդարանում:
Արեգնազ Մանուկյանը նաեւ հետաքրքրվել էր`ինչպե՞ս է Թագուհի Թովմասյանը վերաբերվում պատգամավորներին անհատական զննելուց: Դրանից իր մոտ տպավորություն է, որ պատգամավորները դիտարկվում են որպես հնարավոր հանցագործներ. «Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են այդքան վախեցած: Կամ`ո՞վ է այդքան վախեցած: Կամ, ավելի կոնկրետ`ո՞վ է «դուխով» գլխարկի տակ թաքնված այդ վախկոտը»:
Կարդացեք նաև
Արեգնազ Մանուկյանը նաեւ ահազանգ հնչեցրեց`Ստեփանակերտը արդեն մեկ շաբաթ է ջրազրկված է:
Դահլիճում վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջեւ: Ռուբեն Ռուբինյանը նկատողություն արեց իշխանական խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ