Թենիսի Տորոնտո Օփեն մրցաշարում Տոկիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ շրջանում 7:6 (9:7), 6:4 հաշվով առավելության է հասել Ռուսաստանը ներկայացնող մեկ այլ թենիսիստի՝ Ասլան Կարացեւի նկատմամբ: Մինչ այդ, Խաչանովը պայքարից դուրս էր թողել բրիտանացի Քեմերոն Նորիին՝ 6:4, 5:7, 6:4:
Երրորդ շրջանում Կարեն Խաչանովն ուժերը չափելու է հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ