Օգոստոսի 11-ին ժամը 09:55-ի սահմաններում ՆԳ նախարարության ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության 1-02 հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստարավոյտովա և Նաբերեժնայա փողոցների խաչմերուկի հարակից տարածքում, կամրջի տակ, հոսող գետի մեջ մարդ կա ընկած:
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը և ոստիկանության ծառայողները:
Պարզվել է, որ գետի մեջ ընկած անձը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ի.Ա.-ն (ծնված 1980թ.):
Վերջինս հաշվառված է ԱՀ առողջապահության նախարարության հոգեթմրաբանական դիսպանսեր ՓԲԸ-ում:
Նա գտնվելով հուզմունքի մեջ, նշված կամրջի հենարան հանդիսացող ժայռից ցատկել է և ընկել կամրջի տակ հոսող գետի մեջ, ստանալով մարմնական վնասվածք:
Փրկարարները ոստիկանների օգնությամբ, տեխնիկական հատուկ միջոցներով գետից տարհանել են տուժածին և շտապ օգնության մեքենայով տեղափոխել բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Կարդացեք նաև
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն