Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Հայաստանում դեղերի գները բարձր. Նարեկ Զեյնալյան

Օգոստոս 12,2021 11:28

«Շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք ապահովել դեղերի հասանելիությունը եւ մատչելիությունը հասարակության համար»,- այսօր խորհրդարանում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանը` հավելելով, որ գոնե վերջին երեք տարիներին դաշտում կա ազատ մրցակցություն, դեմփինգ չի արվում, սակայն դեղերի գները չեն նվազում:

«Կարեւոր է, որ դեղը չդիտարկենք, որպես սովորական ապրանք, քանի որ գործ ունենք քաղաքացու առողջության հետ»,- ասաց նա` կարեւորելով, որ պետությունը վերահսկի դեղերի գները, ինչպես բազում եվրոպական պետություններում է դա արվում, որպեսզի ապահովվի դեղերի գների նվազում: Թեկնածուն կարծում է, անօրինական դեղերի ներկրումը եւ վաճառքը ՀՀ-ում հնարավոր կլինի նաեւ էլեկտրոնային առողջապահության ներդրմամբ, երբ բժիշկները նշանակումներ կանեն դեղերի բացառապես այն ցանկից, որոնք ՀՀ-ում գրանցված են:

Անդրադառնալով ոլորտում քննարկումների առարկա հարցին`ինչո՞ւ ՀՀ-ն չի գրանցում բոլոր այն դեղերը, որոնց օգտագործման անհրաժեշտությունը կա, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ առողջապահական համակարգը չի կարող իրականացնել դեղերի գրանցումը, դա պետք է թույլ տա դեղ արտադրողը` համապատասխան փաստաթղթեր ուղարկելով ԱՆ: Նա վստահեցրեց, որ հարցը լուծված է եւ կառավարության համապատասխան որոշմամբ թույլատրվում է քաղաքացու կողմից միանվագ ներկրում այն դեղամիջոցների, որոնք ՀՀ-ում գրանցված չեն:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեղամ Մոսինյան says:

    Միտքը լավն է բայց միջոցներն ու եզրահանգումները միանգամայն սխալ ուղով կտանեն բոլորիս։ Խնդիրը նրանում է որ ձեր ելակետային տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Եթե կարիք լինի կարող ենք հանդիպել և ձեզ ներկայացնեմ իրական պատկերը, որը իմանալուց հետո բոլոր եզրահանգումները կխմբագրվեն, եթե իհարկե խնդիր է դրված կատարելու դրական ուղղությամբ փոփոխություններ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031