Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆ վարչություններից մեկի լուծարման գումարները տրամադրվել են պարգեւատրումների ֆոնդին. Արծվիկ Մինասյան

Օգոստոս 12,2021 10:51

Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իշխող ուժի ներկայացուցիչ Նարեկ Զեյնալյանի թեկնածության հարցը:

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը թեկնածուից հետաքրքրվեց`ինքը տեղյակ եղե՞լ է կորոնավիրուսի համավարակի ընթացքում ՀՅԴ-ի ներկայացրած 48 կետից բաղկացած առաջարկների փաթեթից, որը ներկայացվել էր ՀՀ կառավարությանը` իրավիճակը մեղմելու համար, արդյոք այն քննարկման առարկա դարձել է: Արծվիկ Մինասյանը նաեւ հետաքրքրվեց, թե իշխող ուժի թեկնածուն ինչպե՞ս է գնահատում կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին փուլը:

Հաջորդ հարցը վերաբերում էր Հաշվեքննիչ պալատի ներկայացրած եզրակացությանը` ԱՆ-ի 2020-2021 թվականի առաջին եռամսյակին վերաբերող: Ըստ այդմ, նախարարության ներքին աուդիտի վարչությունը լուծարելուց հետո, որոշ ծառայությունների մասով ոչ միայն գնումներ չեն իրականացվել, այլ այդ գումարները վերաբաշխվել են, հավանաբար, պարգեւատրումների ֆոնդին են տրամադրվել եւ նախարարությունը չի ապահովել ներքին պատշաճ հսկողություն:

Նարեկ Զեյնալյանն ասաց, որ համավարակը արտակարգ իրավիճակ էր բոլոր պետությունների համար եւ անկախ առողջապահական համակարգի զարգացվածության եւ կայացվածության մակարդակից՝ որեւէ պետություն պատրաստ չէր դրան: «Այո, ձեր առաջարկությունները ստացել ենք, հանձնաժողովը ևս երեք առաջարկությունների մեծ փաթեթ է ներկայացրել պարետատանը: Քննարկվել են բոլոր առաջարկությունները եւ այն առաջարկությունները, որոնք կարող էին էֆեկտիվ ազդեցություն ունենալ համավարակի պայքարի վրա, դրանք կիրառվել են: Ինչ վերաբերում է պարգեւատրումներին, այո, եղել են պարգեւատրումներ, որովհետեւ բուժաշխատողների բավականին մեծ բանակ է ներգրավված եղել համավարակի դեմ պայքարում, նրանք բոլորը օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր աշխատել են եւ, այո, ստացել են պարգեւատրումներ»,- ասաց Նարեկ Զեյնալյանը:

Արծվիկ Մինասյանը հստակեցրեց` խոսքը վարչական աշխատողների պարգեւատրումների մասին է, ոչ թե բուժաշխատողների, ընդ որում, այդ գումարները նախատեսված են եղել ներքին վերահսկողության պատշաճ կազմակերպման համար: Նաեւ հարցրեց`գնահատվե՞լ է, թե կորոնավիրուսից մահվան մեծ ծավալների մեջ ի՞նչ ազդեցություն են ունեցել հապաղումները կամ անփորձությունը:

Նարեկ Զեյնալյանը չբացառեց, որ կազմակերպչական խնդիրներ եղել են եւ այդպիսիք եղել են բոլոր երկրներում: Չհերքեց նաեւ, որ պարգեւատրումներ եղել են նաեւ վարչական օղակներում եւ այդտեղ ինքը խնդիր չի տեսնում: Թե ՀՅԴ-ի ո՞ր առաջարկներն են ընդունվել, նա դժվարացավ ասել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031