«Առավոտի» ունեցած տեղեկություններով, օգոստոսի 6-ին իրավապահները տեղեկություններ են ստացվել, որ Ծովինարի համայնքապետ Մհեր Մ-ն 2009թ. առանց ավագանու համապատասխան որոշման, հոր անվամբ սեփականաշնորհել է համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը: Դրանից հետո դիմում է ներկայացրել ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ նշված հողատարածքը հորը սեփականության իրավունքով հատկացնելու համար՝ նշելով, որ այն պատկանում է նրան, սակայն 2001թ. հողաբաժանման ժամանակ թյուրիմացաբար չի հաշվառվել և դուրս է մնացել բազայից:
Իսկ հողատարածքի սեփականության իրավունքի վկայականը ձեռք բերելուց հետո՝ համայնքապետն առանց հողի նշանակությունը փոխելու 2009թ. մայիսի 21-ից մինչև օրս վարձակալության պայմանագրով տրամադրել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին ամսեկան 40.000 դրամ վարձավճարով:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: