«Առավոտի» ունեցած տեղեկություններով, օգոստոսի 10-ին իրավապահները գրություն են ստացել, որ «Երևանի 141 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գլխավոր տնօրենը 2019-2021թթ. ընթացքում ձևականորեն աշխատանքի է ընդունել 10 անձանց, որոնց կողմից նշված ՀՈԱԿ-ում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել և հաստատել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում աշխատավարձ վճարելու նպատակով Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից վերջիններիս անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 18.130.553 դրամ ձևականորեն աշխատանքի ընդունված աշխատակիցների անվամբ թողարկված բանկային քարտերի կանխիկացվելուց հետո յուրացվել են տնօրենի ու գլխավոր հաշվապահի կողմից:
Փաստի առթիվ հուլիսի 26-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քր.օր. 179 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրգործը:
Կատարվում է նախաքննություն: