Օգոստոսի 11-ին, ժամը 23։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 12-ին, ժամը՝ 00:10-ին, մարվել՝ 03:05-ին: Այրվել է երկհարկանի տունը (մոտ 150 քմ):
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն