Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորներին հրահանգվել է ոստիկանությանը հանձնել պետհամարանիշները. «Ժողովուրդ»

Օգոստոս 12,2021 09:15

Պետական մարմիններին առանձին սահմանված նիշերի հիման վրա հաշվառման համարանիշներ այլեւս չեն հատկացվելու: Համենայնդեպս, դա է սահմանված ոստիկանության պետի պաշտոնակատարի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի եւ հոկտեմբերի 16-ի որոշումներով: Դա նաեւ վերաբերում է Ազգային ժողովի պետհամարանիշներին եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արդեն պատգամավորներին հրահանգվել է ոստիկանությանը հանձնել պետհամարանիշները:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն՝ հասկանալու համար, թե ինչու է պատգամավորներին նման հրահանգ իջեցվել: Ի պատասխան՝ ոստիկանությունից փոխանցել են, որ այդ որոշումը վաղուց է սահմանված եղել, եւ այդ պատճառով է պատգամավորներին նման հրահանգ իջեցվել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031