Վրաստանում շարունակվում են մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբի հանդիպումները:
Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 60-58 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անի Մկրտչյանը, ով վաստակեց 33 միավոր: Նա նաև 12 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին։
Հիշեցնենք, որ կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը զիջել էր Ալբանիային։ Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի օգոստոսի 13-ին, ժամը 19:00-ին Հյուսիսային Մակեդոնիայի հետ: