Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Զեյնալյան․ «Նախատեսվում է 2023 թվականին ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն»

Օգոստոս 11,2021 23:03

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց նույն խմբակցության  պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը:

Իր ելույթում  Նարեկ Զեյնալյանն ասաց, որ  նախորդ 2,5 տարիների ընթացքում բավականաչափ աշխատանք է իրականացվել, սակայն 1,5 տարին  շատ լարված է եղել՝ կապված կորոնավիրոսի  համավարակով,  պատերազմով եւ դրա  հետեւանքներով․ «Համավարակը մարտահրավեր էր ամբողջ երկրագնդի համար՝  անկախ առողջապահական համակարգի զարգացման աստիճանից՝ որեւէ երկիր պատրաստ չէր համավարակին, նրա հետեւանքներին դիմագրավելուն եւ պատշաճ հակազդելուն: Շատ ավելի զարգացած, կայացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում համաճարակային իրավիճակն ավելի անբարենպաստ էր, քան Հայաստանում: Դժբախտաբար, ունեցանք նաեւ պատերազմի հետեւանքներ եւ  առողջապահական համակարգի համար բացվեց երկրորդ ճակատը: Վստահեցնում եմ՝արվել է առավելագույնը, որպեսզի մեղմվի համավարակի ազդեցությունը, պատշաճ պայքար տարվի, առավելագույնը, որպեսզի վիրավոր զինվորները ստանան պատշաճ բուժօգնություն, միաժամանակ պատշաճ ձեւով սպասարկվի քաղաքացիական բնակչությունը»։

Նարեկ Զեյնալյանը ներկայացրեց, թե ինչ է արվել համավարակի դեմ պայքարում, որքան բուժհաստատություն է ներգրավվել, ասաց, որ ծախսվել է 39 մլրդ դրամ։ Հիշեցրեց, որ ընդունվել է առողջապահության մայր օրենքը՝ «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքը։ Ապա Զենյալյանը նշեց, որ նախատեսվում է 2023 թվականին ներդնել առողջության համապարփակ ապահովագրությունը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը հետաքրքրվեց ապահովագրության մասին նախաձեռնությունից, ինչին ի պատասխան Զեյնալյանն ասաց, որ կա նախնական մշակված ռազմավարություն, այն կքննարկեն նաեւ ընդդիմադիր խմբակցությունների հետ․«Նախատեսվում է պետական համակարգի ներդրում, նաեւ որոշակի պահումներ աշխատավարձից եւս կնախատեսվեն, չափը կքննարկենք, միասին, կհաշվարկենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031