Օգոստոսի 10-ի երեկոյան Ստամբուլի հայկական «Լույս» հեռուստաընկերության «Լույս գազետի» հեռուստաալիքը հայտնել է, որ 62 տարեկան հասակում վախճանվել է մեկնաբան և լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը։ Նրա սիրտը կանգ է առել վերջերս կատարված աղիքային վիրահատությունից հետո։
Րաֆֆին ծնվել էր 1958 թվականի սեպտեմբերի 2 -ին Ստամբուլում: Րաֆֆի Հերմոն Արաքսը երկար տարիներ ապրել է ոչ միայն Ստամբուլում եւ Երեւանում, նաեւ Ֆրանսիայում, թղթակցել է հայկական ու թուրքական մամուլին, աշխատել է «Ազգ» օրաթերթում, թղթակցել այլ լրատվամիջոցների։ Վերջին շրջանում դարձել էր նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալության թուրքերեն բաժնի թիմի անդամ։
Անhավատալի է, որ նման հայրենասեր ու նվիրյալ լրագրողը տակավին երիտասարդ տարիքում հրաժեշտ տվեց կյանքին։ Նրա անժամանակ մահն այս օրերին սգում են Հայաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում։
«ՕՐԵՐ» եվրոպական ամսագիրը խորապես ցավակցում է սիրելի Րաֆֆի Հերմոնի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։ Աստված հոգին լուսավորի։
Կարդացեք նաև
«ՕՐԵՐ»