Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում ռուսական կողմի երկրորդ սահմանապահ ուղեկալի տեղադրման մասին լուրը Ազատամուտ գյուղի վարչական ղեկավար Սևադա Բալասյանը չպարզաբանեց:
168.аm-ը հղում անելով իր աղբյուրներին տեղեկություն էր տեղադրել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում ռուսական կողմի սահմանապահ ուղեկալ է տեղադրվել:
Երբ մենք փորձեցին տեղեկությունը ճշտել համայնքի վարչական ղեկավարից, վերջինս պատճառաբանելով, որ խիստ զբաղված է այս պահին չի կարող պատասխանել մեր հարցերին, խնդրեց ավելի ուշ կապվել իր հետ, սակայն դրանից հետ մեր զանգերին Բալասյանն այդպես էլ չպատասխանեց։
Նշենք, որ օրեր առաջ ռուս սահմանապահները նման ուղեկալ էին տեղակայել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում, որն այնուհետեւ հաստատել էր ՀՀ ՊՆ-ն նշելով, որ ռուս սահմանապահների տեղակայումը իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով և իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։
Կարդացեք նաև
Սաթենիկ Հովսեփյան