Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից բնակարանը չհայտարարագրելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Օգոստոս 11,2021 20:55

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից բնակարանը չհայտարարագրելու մասին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն։ ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ դատախազությունից ստացված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` առանց հստակեցնելու, թե ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածով։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը):

Աղբյուր` «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031