«Ասածս կիսատ եք մեջբերում։ Ես չեմ նշել Տավուշի ադրբեջանական հողերի մասին միայն։ Ես նշել եմ հայկական հողերի մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով իր աղմկոտ՝ «Տավուշում կան ադրբեջանական անկլավներ» հայտարարությանը՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը։
Նա հիշեցրեց՝ վարչապետը խոսել է այն հանձնաժողովի անհրաժեշտության մասին, որը պետք է սահմանագծման եւ սահմանազատման հարցերով աշխատանքներ իրականացնի․ «Ճշմարտության մասին խոսելը բեռ չէ։ Սահմանին ապրող ժողովուրդը գիտի խնդիրները։ Ես երբեք հող հանձնելու մասին չեմ խոսել, դա իմ մեջ չկա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ