Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այնուամենայնիվ, մենք մնացել ենք տարբեր կարծիքների»․ Արմեն Գեւորգյանը՝ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյանի վաղուցվա կոշտ բանավեճի մասին

Օգոստոս 11,2021 19:20

«Դուք այն պաշտոնյաներից եք, որը բարձր, պատասխանատու պաշտոն է զբաղեցրել թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում։ Հիշում եմ, որ 2014թ․-ին մի տնտեսական բանավեճ սկսվեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի եւ այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ»,-ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքից առաջադրված թեկնածու, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանից այսօր ԱԺ լիագումար նիստում հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա շարունակեց․ «Բանավեճը սկսվեց նրանից, որ Տիգրան Սարգսյանը հայտարարեց՝ 2000-ականների երկնիշ աճը շինարարական փուչիկ է, որը պայթեց եւ փլատակների տակ թողեց մեր տնտեսությունը։ Հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի բավականին կոշտ պատասխանը։ Եթե չեմ սխալվում, ասվեց, որ թերարժեք վարչապետը շռայլություն է մեր երկրի համար։

Սրան ի պատասխան Տիգրան Սարգսյանը գրաֆիկներով հիմնավորեց շինարարական փուչիկը։ Հաջորդեցին կոշտ քննադատություններ եւ անդրադարձ եղավ հատկապես գազային պայմանագրին։ ԶԼՄ-ները գրում էին, որ գազի գինը սահմանին թանկացել է, եւ կառավարությունը հետեւողականորեն հերքում էր։ Հետո պարզվեց, որ մենք 300 միլիոն դրամի պարտք ենք կուտակել «Գազպրոմ»-ին, եւ դրա դիմաց որոշակի էներգետիկ ակտիվներ անցան «Գազպրոմ»-ին։

Ռոբերտ Քոչարյանն այդ պայմանագրի մասին ասել էր, որ այդ որոշման հետեւանքով կառավարությունն ամբողջությամբ հեռացավ ընկերության կառավարումից եւ դիտորդի իրավունքը միայն մնաց։ Նա ծայրահեղ խոցելի էր համարել համաձայնագիրը, մասնավորապես՝ այն դրույթը, որ մինչեւ 2043թ․-ը «Հայռուսգազարդը» դառնում է դեպի ՀՀ գազի ներմուծման մոնոպոլիստ․․․պարոն Գեւորգյան, Հիմա դուք ավելի շատ ո՞ր դիրքորոշման հետ եք համաձայն։ Երկուստեք լուրջ մեղադրանքներ են հնչել»։ Արմեն Գեւորգյանը նախ նշեց՝ երկար ժամանակ է անցել, մանրամասները չի հիշում, բայց այդ ժամանակ, լինելով կառավարության անդամ՝ փոխվարչապետ, անձամբ քննարկում է ունեցել Տիգրան Սարգսյանի հետ․ «Այնուամենայնիվ, մենք մնացել ենք տարբեր կարծիքների այդ գնահատականի հետ կապված։ Տարբեր հանգամանքներ են ազդել, իմ կարծիքով, նման գնահատականներ հնչեցնելու վրա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031